Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Մեր օրերի «պատուհասը». գլխացավ

Մեր օրերի «պատուհասը». գլխացավ

Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե′ որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս, և թե′ որպես առանձին ցավային միավոր։

 

Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը կարելի է համեմատել այն ցավի կամ անհարմարավետության զգացողության հետ, որը կարող է առաջանալ, ասենք, քունքերը և ճակատը սեղմող գլխարկ կրելիս։ 

 

Միևնույն դիրքում երկար մնալու հետևանքով գլխի և պարանոցի մկանները ինքնաբերաբար (ռեֆլեկտոր կերպով) լարվում են (համակարգչի կամ աշխատավայրում գրասեղանի առջև երկար նստելուց)։ Ահա թե ինչու, լարվածության հետևանքով առաջացող գլխացավն իրավմամբ համարվում է նստակյաց կյանք վարելու ՙդառն արգասիք՚։ Ինչ վերաբերում է մկանային կարկամությանը (սպազմին)` վերջինս շատ հաճախ առաջանում է հուզական լարվածության հետևանքով։ Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը, որոշակի ընդմիջումներով, մարդուն կարող է տանջել ողջ երկու շաբաթ։ Այն դեպքում, երբ ցավը չի անցնում նույնիսկ երկու շաբաթ հետո, ուրեմն այն կարելի է քրոնիկ համարել։ (Ցավին քրոնիկ բնույթ կարելի է վերագրել այն դեպքերում, երբ նույնիսկ երկու շաբաթ անց այն չի անցել)։

 

Վերացնում ենք պատճառը


Գլխացավի բուժման նախկին մեթոդների համեմատ ժամանակակից բժշկությունն արմատապես տարբերվող մեթոդներ է կիրառում։ Դեռ 10-15 տարի առաջ գլխացավերի առաջացման պատճառը մեծամասամբ վերագրվում էր ներգանգային գերճնշմանը, և արդյունքում, հիվանդներին նշանակում էին միզամուղ դեղամիջոցներ։ 

 

Արդի բժշկությունը գլխացավի խնդրին պաթոգենետիկ մոտեցում է ցուցաբերում։ Բժիշկները նախ և առաջ փորձում են ճշգրտորեն ախտորոշել հիվանդությունը և վերացնել վերջինիս առաջացման պատճառները։ Գոյություն ունեն գլխացավի առաջացման տարբեր մեխանիզմներ։ Օրինակ, վազոմոտոր մեխանիզմ, երբ զարկերակային ճնշման բարձրանալու պարագայում անոթներն ինքնաբերաբար սկսում են լայնանալ, իշեմիկ մեխանիզմ, որը պայմանավորված է ուղեղի արյան շրջանառության խանգարմամբ, ինչպես նաև արյունատար անոթների մեխանիզմ, որը ցածր ճնշման արգասիքն է։ Բացի նշվածներից գոյություն ունեն նաև մկանային լարման և խառը բնույթի մեխանիզմներ։ 

 

Քանի որ միգրենի հիմքում ընկած է վազոմոտորային մեխանիզմը, ինքնին հասկանալի է, որ բուժման նպատակով կիրառվում են այնպիսի դեղամիջոցներ, որոնք պարունակում են ացետիլսալիցիլաթթվի, կոֆեինի, պարացետամոլի համակցություններ (ասկոֆեն և ցիտրամոն)։ Կիրառելի են նաև էրգոտամինային և տրիպտամինային դեղամիջոցները։ 

 

Գլխացավի բուժման պաթոգենետիկ մոտեցման պարագայում գերապատվությունը տրվում է Կավինտոն դեղամիջոցին, որի ազդեցության հիմքում ընկած են երեք հիմնական ցավամոքիչ մեխանիզմները` ուղեղային (ցերեբրալ) հակավազոսպաստիկ, նյարդամետաբոլիկ և հեմորեոլոգիկ։ Համակցված բուժման պարագայում հաճախ նշանակում են հակաօքսիդանտներ, անոթալայնիչներ (վենոտոնիկներ) և վիտամիններ։ Միգրենի կանխարգելման նպատակով օգտագործում են ուղեղի հեմոդինամիկան բարելավող միջոցներ. պանտոքսիֆիլին և կալցիումին ներհակազդող դեղամիջոցներ։ 

 

Եթե գլխացավի հիմքում ընկած է նյարդաբանական մեխանիզմը (եռվորյակ նյարդի ի ծնե տրված կառուցվածքային նեղ անցումները), որն առաջացել է անառողջ ատամի կամ վազոմոտորային ռինիտի պատճառով, առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել բերանի և քթի խոռոչի բոլոր օջախային բորբոքումները և ապա կիրառել հակաջղաձգային միջոցներ։ 

 

Լարվածության պատճառով առաջացող մկանային կարկամության ժամանակ նախ և առաջ հարկավոր է երևույթի դեմ պայքարել ոչ դեղորայքային այնպիսի մեթոդի օգնությամբ, ինչպիսին պարանոցային հատվածի մերսումն է։ Որպես դեղորայքային բուժում այս պարագայում նշանակում են միոռելաքսանտներ (մկանները թուլացնող միջոցներ)` Միդոկալմ, Սիրդալուդ, Բակլոֆեն, որոնք զուգորդվում են հակադեպրեսանտ միջոցների հետ` Ֆլուոքսետին և Ֆրամեքս, Պրոզակ։


Ժամանակը թանկ է


Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ գլխացավն իր բնույթը փոփոխելու հատկություն ունի. ասենք` թույլ գլխացավը կարող է ուժեղանալ, կամ հանկարծակի առաջանալ, երբ մարդն արդեն 50-նն անց է։ Այս երևույթը կարող է լինել ուղեղային ՙաղետի՚ զարգացման նախանշան։ Ուղեղային (ցերեբրալ) խանգարումների ախտանշաններն են` սաստիկ գլախացավը, դրան անմիջապես հաջորդող փսխումները, գլխապտույտները և գիտակցության կորուստը։ Մեր օրերում միգրենը համարվում է ուղեղի կաթվածի առաջացման հնարավոր ռիսկի գործոններից մեկը։ 

 

Ահա թե ինչու, յուրաքանչյուր սուր կամ քրոնիկ գլխացավով տառապող անձ լրացուցիչ հետազոտման կարիք ունի։ Օրինակ, այն դեպքում, երբ հիվանդի մոտ առաջին անգամ միգրենի նոպա է սկսվում, զուգորդված աուրայի դրսևորումներով, պարտադիր կերպով կիրառում են նյարդադիտարկման (նեյրովիզուալ) մեթոդը, որը ներառում է այնպիսի հետազոտություններ, ինչպիսիք են` մագնիսառեզոնանսային կամ համակարգչային տոմոգրաֆիան։ Երբ գլախացավն ահագնացող է և միևնույն ժամանակ զուգորդված մարմնի մի կեսի հանկարծահաս թմրությամբ, ապա անհապաղ պետք է դիմել բժշկին, քանզի ուղեղի կաթվածին հաջորդող առաջին վեց ժամերի ընթացքում սկսած բուժման պարագայում կարելի է խուսափել այնպիսի լուրջ բարդությունից, ինչպիսին օջախային նեկրոզն է։ Այս կարգի ծայրահեղ իրավիճակում ժամանակի կորուստը կարող է ճակատագրական լինել, ուստի, ժամանակն, իրավամբ, թանկ է։ 

 

Գլխացավը տարբեր հիվանդություններին զուգորդող ամենահաճախ հանդիպող ախտանիշներից է, սակայն որոշ դեպքերում այն կարելի է ախտորոշել որպես ինքնուրույն հիվանդություն։ Ուղեղն ինքնին և գանգի ոսկրերը ցավային ընկալիչներ չունեն, փոխարենը այդ ընկալիչներով հարուստ են ուղեղի թաղանթը, մաշկը, ենթամաշկային բջջանքը և մկանները։ Գլխացավը հիմնականում առաջանում է ուղեղի թաղանթի նյարդային վերջույթների (ընկալիչների), արյունատար անոթների գրգռման պատճառով։

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3 (541) 29.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

22.09.2015

ՀարգելիԱստղիկ, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես անհնար էր, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե  խնդիրը դեռևս ակտուալ է, խնդրում ենք գրել, կփորձենք հնարավորինս շուտ արձագանքել:

Աստղիկ

28.07.2015

Բարև ձեզ ես 48 տարեկան եմ տառապում եմ գլխացավերից առաջ 1ամիսը մեկ էր կրկնվում,հիմա ամբողջ ամառ համարյա ամեն օր գիշերվա տարբեր ժամերին 2 ին 4 ին լուսադեմին ահավոր ցավեր եմ ունենում, նյարդաբանի բուժումները ժամանակավոր եղան,խնդրում եմ օգնեք

Մեդ-Պրակտիկ

05.05.2015

Հարգելի Misha, բարև Ձեզ: Ցանկալի է նախ դիմել նյարդաբանի, եթե նույնիսկ այժմ կլինիկական ախտանիշներ չկան: Նյարդաբանը հետազոտելուց հետո կորոշի կա արդյուք լրացուցիչ հետազոտության կարիք, թե ոչ:

Misha

02.05.2015

Barev dzez knereq latinatar grelus hamar. Im anun@ Frunz e, 22 tarekan em, Armaviric. Mot 3 amis araj planshetov (Alcatel one touch 3) xaxum ei nstac Wi-Fi-in ei miacel harevani tanic u vataca, glxis mej sksvec taqutyun ujex, u et taqutyun@ gnum u galis er. chnshums ijav. dox sksec mots, tulaca lriv. u ancav mi 2 or noric vercri u eli nuyn patmutyun@. Heto indz asacin nervers e u gnaci asexnabujutyan. An@ndhat kpchun mtqer er indz tanjum. mi xosqov dodacel ei kopit asac. Xorhurd tveq xndrum em kariq ka gluxs stugelu? bayc ancel e 3 amis ayd depqic. Shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

21.10.2014

Հարգելի Edita, Ձեր նկարագրած գանգատները նման են միգրենին: հարկավոր է անցնել նյարդաբանի խորհրդատվություն:

edita

20.09.2014

barev dzez es krkin 16 tarekan em unem glxacav bayc glxis aj koxmn e erbemn miayn cavum inch karox e linel?

nare

27.07.2014

Exav mersi shat

Մեդ-Պրակտիկ

25.07.2014

Հարգելի Nare, Ձեր գլխացավերը կարող են սեռական հասունացման այս փուլում լինել: Սակայն չի բացառվում նաև, որ դրանք կարող են լինել նաև միգրենի տեսքով: Հարկավոր է դիմել նյարդաբանի  ախտորոշվելու և պատճառները պարզաբանելու համար:

nare

22.07.2014

barev dzez bjishk jan es 16 tarekan em unem glxacaver linum e naev an@ndmej mi qani or, inchic karox e linel hnaravor e tariqi het kapvats lini?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ